Ամբողջ օրը ցանկանում էի լացել, իմաստ չէի տեսնում. ի՞նչ է պատահել Գոհար Ավետիսյանի հետ Երևանում (լուսանկար, տեսանյութ)

Հետաքրքիր

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստան է ժամանել ընտանիքի՝ ծնողների ու ամուսնու հետ: Ի դեպ, իր story-ներից մեկում Գոհարը նշել է, որ ամուսինը՝ Սերգեյը, առաջին անգամ է Երևանում: Հետաքրքիրն այն է, որ երեկ Գոհարը որևէ նոր սթորի չէր տեղադրել, իսկ այսօր արդեն բացատրել է իր լռության պատճառը: Գոհարը խոստովանել է, որ ամբողջ օրվա ընթացքում իրեն վատ է զգացել: «Երեկ արթնացել եմ պանիկ վախերով, սարսափելի վատ տրամադրությամբ:

Այն օրերից էր, երբ իմաստ չես տեսնում որևէ բանի մեջ»: Գոհարն այդ ամենը կապել է կորոնավիրուսի հետ, որով վարակվել էր ամիսներ առաջ: Ըստ Գոհարի՝ տրամադրության նման տատատունումներ արդեն 3-րդ անգամ է ունենում: Գոհարը նաև լուսանկար է հրապարակել՝ կից գրելով, որ ամբողջ օրվա ընթացքում ցանկացել է լացել: Իսկ այսօր արդեն Գոհարն այցելել է Եռաբլուր:

«Այսօրվա օրը որոշել ենք սկսել զինվորների եղբայրական գերեզման այցելությամբ, այն զինվորների, ովքեր նախորդ աշնանը քաջաբար կռվել են և իրենց կյանքն են տվել մեր երկրի համար: Ննջեք խաղաղությամբ, հերոսներ… Ներեք մեզ, որ չկարողացանք պաշտպանել ձեզ…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.