Երիտասարդները՝ Անդրեյն ու Վալենտինան շքեղ հարսանիք անցկացրեցին, շուտով նրանք դուստր ունեցան, իսկ արդեն մի քանի տարի անց ծնվեց նաև իրենց որդին: Ամեն ինչ հիանալի էր ընթանում, նրանք ուրախ էին ու երջանիկ և կյանքը պարզապես եռում էր:
Բայց շուրջ 15 տարվա ամուսնությունից հետո, երբ երեխաներն արդեն մեծանում էին, նրանք սկսեցին անհամաձայնությունների գալ շատ հարցերում: Շատ շուտով նրանց միջեւ մտերմությունն ավարտվեց, և նրանք նույնիսկ սկսեցին քնել առանձին սենյակներում: Այսպիսով, անցան օրեր, շաբաթներ, տարիներ: Անցավ իսկապես շատ մեծ ժամանակ: