Ամռանը այսպիսի փաթեթներ եմ պատրաստում, իսկ ձմռանը լցնում եմ եռացող ջրի մեջ ու ճաշը պատրաստ է

Հետաքրքիր

News69daily.com -ը գրում է․Սիրելի տնտեսուհիներ, այսօր ուզում եմ կիսվել  մի շատ հետաքրքիր հնարով, որի օգնությամբ ձմռան ցուրտ օրերին իմ ընտանիքի անդամները, ինչպես նաև հյուրերը վայելում են ամառային անուշ բույրով ճաշատեսակներ և բոլորը շատ գոհ են մնում ու հաճույքով համտեսում են: Ամեն տարի սա պատրաստում եմ ձմռան համար, տեսեք ինչ եմ անում

Ամեն ամառ և աշուն ես պատրաստում եմ սա և այն օգտագործում եմ առաջին ուտեստների, մսի, ձկան ուտեստներ պատրաստելիս և չեք պատկերացնիինչ բույր ու համ է հաղորդում ուտեստներին: Ամեն ինչ արվում է շատ պարզ.Բաղադրությունը՝ 1 կգ սոխ , 1 կգ գազար,  1 կգ բուլղարական պղպեղ (նախընտրելի է տարբեր գույներով), 1 կգ լոլիկ, ինչպես նաև կանաչի՝ մաղադանոս, սամիթ: Մյուս կանաչիները սառեցնում եմ առանձին: 

Ամեն ինչ պետք է կտրել շերտերով և խորանարդներով:

Ես գազարն անցկացնում եմ քերիչով, կարելի է կորեական գազարի համար նախատեսված քերիչով,  պղպեղը կտրատում եմ ձողիկների տեսքով:

Ես լոլիկն ու սոխը կտրատում եմ միջին և փոքր խորանարդիկներով: Կանաչիները մանր կտրատում եմ: 

Ամենը լավ խառնում եմ, լցնում եմ պոլիէթիլենային փաթեթների մեջ և  ոլորում եմ «երշիկի» տեսքով: Այդպես ավելի հարմար է օգտագործելու համար: Կարող եք նաև սառեցնել պլաստմասե տարաների մեջ, բայց դրանք շատ ավելի մեծ տեղ են զբաղեցնում սառցարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց News69daily.com