Բարձրացա ավտոբուս` ականջակալները ականջներիս նստեցի, մեկ էլ շատ ուժեղ ճիչ լսվեց, շրջվեցի ու ինչ տեսնեմ..

Հետաքրքիր

Ավտոբուսը մոտեցավ կանգառին և ես բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ու քանի որ մի քանի կանգառ պիտի գնայի, ականջակալներս դրեցի ու… հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, վարորդը կտրուկ արգելակեց ու արագ գնաց դեպի հետնամաս, նրան հետևեցին մյուսները։Պարզվեց ավտոբուսի հետնամասում մի հղի կին էր նստած, նա ցավից գալարվում էր: Մի տարեց կին հանգստացնում էր նրան. շնչիր, շնչիր։ Հանկարծ նրա նստարանի տակ արյան հետքեր երևացին։

Այդ պահին ավտոբուսի վարորդը բարձրաձայն ասաց. -Հաջորդ կանգառը ծննդատուն։ Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատուն։ Նստատեղի արյան հետքը գնալով մեծանում էր։ Վարորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն։

Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և կանգ առավ կնոջը գրկելով վազացրեց ներս։ Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի միջից գտա բջջային հեռախոսը, որոնեցի ամուսնու հեռախոսահամարը և զանգահարեցի ու ամուսնուն պատմեցի կատարվածը։ 5րոպե չանցած ամուսնու ավտոմեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջավ մեքենայից ու շտապ քայլելով մտավ ներս։ Մենք բոլորս` ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանաչում, հարազատի նման անհամբեր սպասում էինք ավտոբուսի <փոքրիկ ուղևորի> լույս աշխարհ գալուն։ Որոշ ժամանակ անց, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.

-Ծնվեց, որդիս, ծնվեց… Ինչ է անունդ եղբայր,- հարցրեց վարորդին։
-Միշա,- համեստորեն պատասխանեց վարորդը։
— Այժմ ես գիտեմ ինչպես անվանել որդուս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *