Ելակի կոնֆիտյուր, հրաշալի է ստացվում, պատրաստեք և վայելեք

Խոհանոց

Ելակից պատրաստվող պահածոները աչքի են ընկնում իրենց համային առանձնահատկություններով։ Ճիշտ պատրաստելու դեպքում շատ համեղ են ստացվում։ Առաջարկում ենք ելակի ջեմի և կոնֆիտյուրի բաղադրատոմս։ Ջեմ պատրաստելու համար պահանջվում է՝ Թարմ ելակ – 1 կգ Շաքարավազ – 0.5 կգ Պեկտին – 40 գ (լուսանկարում պատկերված է)

Պատրաստման եղանակը Վերցնել 1 կգ թարմ ելակ, լավ լվանալ, հեռացնել պոչերը: Բլենդերի մեջ հարել ելակը 0.5 կգ շաքարավազի հետ: Ստացված խյուսի մեջ ավելացնել 40 գ պեկտին: Նորից լավ խառնել բլենդերի մեջ: Լցնել կաթսայի մեջ և ցածր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Խառնելով եփել ջեմը մոտ 5 րոպե: Ջեմը պատրաստ է: Պահպանման համար ստերիլացնել բանկաները և կափարիչները: Լցնել դրանք տաք ջեմով: Թողնել, որ սառչեն սենյակային ջերմաստիճանում:

Ստորև ներկայացվող տեսանյութում դիտեք, թե ինչպես կարելի է պատրաստել ելակի կոնֆիտյուր։  Պատրաստեք և անուշ արեք։

 

32 thoughts on “Ելակի կոնֆիտյուր, հրաշալի է ստացվում, պատրաստեք և վայելեք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.