Եղանակային ԿՏՐՈՒԿ փոփոխություն․ ի՞նչ եղանակ սպասել ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՑ

Նորություններ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Երևան քաղաքում՝  սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: