Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել մայրիկի՝ երգչուհի՝ Զարուհի Բաբայանի և տատիկի՝ պարուհի Սոֆի Դևոյանի հետ։ Իրենց լուսանկարներում նրանք հաճախ են ցույց տալիս ընտանիքի կանանց 3 սերնդին։ «Սերունդների միջև անհամաձայնությունների և պայքարի մասին խոսվում է միշտ:
Խոսվում է ճիշտ ու սխալի տրամաբանությամբ, մինչդեռ նրանք ուրիշ են, հաստատակամ, վստահ, թարմ և շաաատ ավելի լավը, համեմատած նախորդին:
Բայց դե մեր ժամանակ ուրիշ էր, դա գիտենք բոլորս»,– լուսանկարների շարքին կից գրել է Զարուհին։ Ավագ Սոֆի Դևոյանն իր հերթին գրել է․ «Գեղեցիկի մասին պատկերացումներն ու ընկալումները յուրովի են։ Այն դեռ շարունակում է մնալ բնության ամենամեծ գաղտնիքը»։