Էսքանը ո՞նց եմ կազմակերպել՝ ես ո՛չ Ստալինն եմ, ո՛չ դի կտատոր եմ, ո՛չ էլ 37 թիվն ա․ սկա նդալ Աբովյանի թիվ 1 դպրոցում

Այլ լուրեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աբովյանի թիվ 1 դպրոցում բողոքի ակցիա է՝ ընդդեմ նորանշանակ տնօրենի։ Ծնողներն ու աշակերտները պահանջում են նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին վերականգնել պաշտոնին։Վերջինը՝ անդրադառնալով դպրոցում ստեղծված իրավիճակին, ասաց․ «Գրեթե 370 աշակերտ ունենք, այդքան ստորագրություններով խնդրանք է ներկայացվել նախարարություն, քանի որ մտահոգություն է եղել, որ կառավարման խորհրդի անդամները քաղաքականացված են, ուղղորդված, որովհետև հանդիսանում են նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն ու մտերիմները»։

Դիտարկմանը՝ խոսակցություն կա, թե Դուք եք կազմակերպել այս բո ղոքի ակցիան, նախկին տնօրենը պատասխանեց․ «Ասենք՝ ես եմ կազմակերպում, էսքանը ո՞նց եմ կազմակերպում։ Ես ոչ Ստալինն եմ, ոչ դի կտատոր եմ, ոչ 37 թիվն ա, ոչ էլ վարչական լծակ եմ օգտագործում։ Այլևս ես տնօրեն չեմ, ես ընդամենն այս դպրոցի պատմության ուսուցիչ եմ՝ 8 ժամով»։

Բաբայանի խոսքով՝ իրեն աջակցություն են ցուցաբերում ոչ միայն դպրոցում սովորող աշակերտները, այլ նաև՝ նախկին շրջանավարտները, նրանք, ովքեր բանակից արձակուրդ են եկել և այսօր իր կողքին են։ «Հիմա եթե ես էդքան ամենակարող եմ և կարողանում եմ էս մարդկանց հավաքել, ուղղակի ապշած եմ իմ կարողությունների վրա»,- ասաց նա։

Իսկ թե ի՞նչն է այսքան վրդ ովվեցրել կոլեկտիվին, Մ․ Բաբայանը պարզաբանեց․ «Նոր տնօրենի հաղորդման հիման վրա, երեկ մենք ոստիկանությունից հրավեր ստացանք, ինչն էլ առաջացրեց այս զայ րույթը»։

Ըստ նախկին տնօրենի՝ դպրոցի կոլեկտիվն ու աշակերտներն այսօր արդարության համար են պայքարում և պայքարելու են մինչև վերջ։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.