Ինչպես ազատվել պեպեններից, փորձված պարզ ու բնական միջոցներ, և ոչ մի քիմիա

Օգտակար

Շատ մարդկանց համար մաշկի վրա պեպենների առկայությունը տհաճություն է պատճառում և ցանկանում են ազատվել դրանցից։ Ոմանք կարծում են, որ անհնար է ազատվել պեպեններից։ Բայց պարզվում է, որ այնքան էլ դժվար  ու անլուծելի խնդիր չէ։ Պեպեններից կարելի է ազատվել մի շարք բնական միջոցների օգնությամբ։

Պեպեններից ազատվելու հիանալի միջոց է թթվասերը։Թթվասերն այն հիանալի պարզ միջոցներից է, որը կարող է ձեզ օգնել վերացնել պեպենները: Հարկավոր է թթվասերի դիմակ դնել մի քանի րոպե և ապա այն լվանալ ջրով: Դրանից հետո խորհուրդ է տրվում դեմքին քսել խոնավեցնող միջոց, որպեսզի մաշկը պահպանի իր փափկությունը և առաձգականությունը:

Կիտրոնի հյութը հայտնի է իր սպիտակեցնող հատկությամբ: Պեպենների դեպքում այն նույնպես հիանալի կերպով նպաստում է դրանց գույնի բացվելուն:

Մրգային դիմակներ։ Պատրաստեք ելակի, վարունգի և ծիրանի դիմակ և այն դրեք դեմքին մոտ 30 րոպե, և ապա լվացեք դեմքը: Լվանալուց հետո կարող եք այն պատել խոնավեցնող քսուքով:

Կաթնաթթուն ունի սպիտակեցնող հատկություն, որը նպաստում է մաշկի պիգմենտացիայի բացացմանը: Առավոտյան դեմքը լվացեք թթված կաթով, և այն ոչ միայն կվերացնի պեպենները, այլև կնպաստի մաշկի լավացմանը:

Կարմիր սոխի շերտերը կարող եք քսել դեմքի պեպենոտ հատվածին, և աստիճանաբար պեպենները կանհետանան:

Հավասար քանակությամբ խառնել իրար քունջութը և քրքումը, ավելացնել քիչ քանակությամբ ջուր և ստացված խառնուրդը քսել դեմքին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.