Ինչպիսին էր Անահիտ Սիմոնյանը մինչ մի շարք պլաստիկ վիրահատություններ կատարելը,բացառիկ լուսանկարներ,տեսնել է պետք

Հետաքրքիր Շոու բիզնես

Life.Panorama.am-ի հյուրը երգչուհի Անահիտ Սիմոնյանն է, ում երիտասարդները որքան սիրում, այնքան էլ քննադատության ու բամբասանքի էպիկենտրոնում են պահում։ Անահիտը մեզ հետ անկեղծացավ ընտանեկան հարաբերությունների, պլաստիկ վիրահատությունների ու ստեղծագործական աշխատանքի շուրջ։

-Անահիտ, զբաղվում եք տարբեր գործունեությամբ՝ երգում եք, ունեք անձնական բիզնես։ Ինչպե՞ս եք համատեղում:

-Փորձում եմ ամեն ինչ հասցնել: Համատեղում եմ և՛ երգարվեստը, և՛ աշխատանքը, և՛, բնականաբար, ընտանիքը։ Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես պետք է ճիշտ կազմակերպել։

-Բայց այդ երեքից որևէ մեկը արդյունքում չի՞ տուժում:

-Ոչ, չի տուժում։ Երգարվեստին պարտադիր չի ամեն օր ժամանակ տրամադրել, անդրադառնում եմ այն ժամանակ, երբ նոր երգի վրա եմ աշխատում… Իսկ օրվա հիմնական մասը անցկացնում եմ իմ սրահում։

-Հիմա նոր երգ չե՞ք պատրաստում:

-Պատրաստում եմ, նոր երգ ունեմ, որը դեռևս ոչ մի տեղ տարածված չէ։ Նաև պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա: Երգը կոչվում է «love you հոգիս»: Երաժշտությունը Հայկոյինն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումն արել է Լազարոն։

-Դուք ավարտել եք կոնսերվատորիան… Սերը դիզայներական աշխատանքի, կարուձևի հանդեպ որտեղի՞ց է գալիս:

-Դա մանկուց է, եղել: Սիրում էի տարբեր զգեստներ կարել տիկնիկների համար: Դպրոցական տարիներին ձեռքի աշխատանքի տարբեր օլիմպիադաների եմ մասնակցել… Միշտ իմ բեմական հագուստները պատվիրել եմ տարբեր դերձակների մոտ, սակայն իմ դիզայնով… Երբ պահը հասունացավ, որ պետք է որոշեի՝ ինչ բիզնեսով զբաղվել, միանշանակ, ընտրեցի իմ սիրած աշխատանքը։

-Ձեր արտաքին փոփոխությունը շատերին դուր չեկավ: Ըստ ձեզ, ի՞նչն էր պատճառը, սովորե՞լ էին նախկին Անահիտ Սիմոնյանին:

-Գիտեք, որքան մարդը շատ է երևում, շատ աշխատանք է կատարում, այնքան շատ են քննադատողները…Ինչ կապված է արտաքին տեսքիս, ասեմ, որ մեր այսօրվա հասարակությունը դեռ սովոր չէ, որ կինը մեծանալով՝ պարզապես պարտավոր է իրեն հետևել և դիմել ճիշտ կոսմետոլոգների, պահպանել իր երիտասարդությունը… Խոսակցությունները միշտ էլ լինելու են, ինձ համար կարևորը իմ ամուսնու կարծիքն է: Եթե ես իրեն դուր եմ գալիս, երբևիցե ուշադրություն չեմ դարձնում կողմնակի մարդկանց կարծիքներին:


-Ի դեպ, ճի՞շտ է, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների եք դիմել, թե՞ այստեղ էլ է «լուն ուղտ դարձել»։

-(Ծիծաղում է)… Դա ինձ համար ծիծաղելի է, որովհետև ես ընդամենը քթի վիրահատություն եմ կատարել ու բոլորին ասել եմ այդ մասին։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր դեմքի վրա փոփոխել այն մասը, որն իր մոտ կոմպլեքս է առաջացնում։ Այնպես որ, դա իմ միակ պլաստիկ վիրահատությունն է, մնացածը սուտ են։ Բայց հավատացեք, եթե տարիքս հասունանա ու համարեմ, որ դա ինձ պետք է, պարտադիր կանեմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *