Տատիկի պատրաստած կոտլետների համը միշտ կլինի մեր հիշողության մեջ: Այս բաղադրատոմսը ետ կբերի տատիկի պատրաստած կոտլետի համը: Այս կոտլետները պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 50-60 րոպե։
Բաղադրատոմս`
- Հորթի միս՝ 700 գ,
- Հաց՝ 1 հատ,
- Սոխ՝ 3 հատ,
- Սխտոր՝ 2 պճեղ,
- Լոլիկ՝ 3 հատ
- Սամիթ՝ 0.5 խուրձ,
- Մաղադանոս՝ 0.5 խուրձ,
- Կաթ՝ 150մլ, Աղ՝ 1 թ/գ,
- Բուսական յուղ՝ 2 ճ/գ
Պատրաստման եղանակը` Հացը մանրացրեք և թաթախեք կաթի մեջ։ Բլենդերի մեջ լցրեք սոխը, սխտորը, աղը և հացը: Հարեք այնքան, որ հավասար զանգված ստացվի: Խաշեք լոլիկը, կեղևազրկեք և ավելացրեք մանրացրած կանաչեղենը: Խառնեք ամեն ինչ իրար և հետո արդեն ձևավորեք կոտլետները: 30 րոպե տապակեք, և ահա այն պատրաստ է: Բարի ախորժակ։