Հասմիկ ջան, ամոթ է. երգչուհին հերթական անգամ ցուցադրել է ամուսնու թանկարժեք նվերը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Հետաքրքիր

Հուլիսի 4-ին Հասմիկ Կարապետյանը նշում էր իր 44-ամյակը; Երգչուհին Երևանի ժամանցային վայրերից մեկում ընկերների ևհարազատների հետ տոնեց տարեդարձը՝ միաժամանակ հանդես գալով փոքրիկ մենահամերգով: Երեկոյի ընթացքում Հասմիկի ամուսինը՝ Շանթ Քիրմիզյանը, կնոջն անակնկալ մատուցեց և ժամացույց նվիրեց: Տարբեր լրատմաիջոցների հետ զրւյցում Հասմիկը չէր մոռանում ամեն անգամ շեշտել, որ ամուսնու նվերը շատ թանկարժեք է, ավելին՝ այնքան թանկ է, որ ինքը նույնիսկ ամուսնուն հանդիմանել է նման նվեր գնելու համար:

«Ես ժամացույց կրելն այնքան էլ չեմ կարևորում, հեռախոսի վրա եմ ժամը նայում: Շանթը շատ է սիրում, միշտ ասում էր, որ ինձ շատ կսազի ժամացույց: Պարզվեց՝ ծննդյանս առթիվ ինձ համար շվեյցարական, թանկարժեք ժամացույց էր գնել: Ես ասացի՝ ինչո՞ւ է այդքան թանկ նվեր գնել: Որպեսզի ինձ մի փոքր լավ զգամ, ասաց, որ նվերը նաև մեր ամուսնության օրվա առթիվ է»,- ասել է Հասմիկը:

Թվում էր, թե Հասմիկն արդեն մոռացել է իր թանկարժեք նվերի մասին, սակայն պարզվոմ է, որ 10 օրն անգամ բավական չէր, որպեսզի Հասմիկ Կարապետյանը կարողանա հավատալ իրականությանն ու իր թանկարժեք ժամացույցին:

Երգչուհին այսօր ամուսնու՝ իրեն այդ ժամացույցը նվիրելու լուսանկարն է հրապարակել՝ կրկին հանրությանը հիշեցնելով, որ շվեյցարական ժամացույց է նվեր ստացել ամուսնուց:

Հասմիկ ջան, հասկացանք… Հուսանք, մյուս նվերը շատ չի ուշանա, քանի որ թանկարժեք, շվեյացարկան ժամացույցիդ մասին արդեն ողջ հայ հասարակությունը գիտի: