Հիշու՞մ եք այս 65-ամյա կնոջը, ով 10 տարի առաջ երեխա ունեցավ․․ հապա, տեսեք, թե ինչպես է ապրում այդ ընտանիքն այսօր

Հետաքրքիր

live49media-ն գրում է․ Վալենտինա Պոդվերբնայան երազում էր մայրանալ: Կինը երկու անգամ ամուսնացել էր, բայց ցավ ոք նա երբեք չի հղիացել: Բայց Վալենտինան նրանցից չէ, ովքեր հեշտությամբ հանձնվում են: Նա անցել է շատ տարբեր հետազոտություններ, և պարզվել է, որ մայր դառնալու միակ հնարավորությունը բե ղ մնավորումն է:

Իհարկե, այս ընթացակարգը էժան չէ, Վալենտինան գտավ մի քանի դրույքով աշխատանք և ջանասիրաբար սկսեց տնտեսել գումարը՝ իր երազանքն իրականացնելու համար: Գումարը հավաքելու համար պահանջվեց 7 տարի:

Պարզվեց, որ Վալենտինա Պոդվերբնայան գտնվում է հիանալի առողջական վիճակում, և բժիշկները ոչ մի հիմք չունեն նրան մերժելու:

Եվ այսպես 65 տարեկան հասակում, Վալենտինան բացարձակապես առողջ դուստր ունեցավ, որին անվանակոչեց Աննա-Մարիա: Այսօր աղջիկն արդեն 10 տարեկան է, նա շատ ակտիվ, կենսուրախ ու հետաքրքրասեր երեխա է: Աննա Մարիան գնում է դպրոց:

Սկզբում Վալենտինան ցանկանում էր ամեն վայրկյան գտնվել դստեր կողքին, բայց հետո հասկացավ, որ դստեր համար լավ է շփումը հասակակիցների հետ:

Ուսուցիչները չեն բողոքում Աննուշկայից: Նշվում է միայն նրա գերակտիվությունը: Երեխան խնդիրներ ունի գրելու հետ, և դա միակ դժվարությունն է: Աղջկան հեշտությամբ տրվում են հումանիտար առարկաները, մաթեմատիկայում նա մեծ հաջողություններ ունի:

Ապագայում ինչպես կդասավորվի Աննա-Մարիայի կյանքը, դեռ անհնար է ասել: Մնում է հուսալ, որ ամեն ինչ լավ կստացվի:

Նյութը հրապարակման պատրաստեց live49media.com