Հնարավոր է, որ արտահերթ ընտրություններին առաջադրվեմ որպես պատգամավորի թեկնածու. Գնել Սարգսյան

Նորություններ

Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ դերասան, ՔՊ կուսակցության անդամ Գնել Սարգսյանը առա­ջիկա արտահերթ ընտրություններին կառաջադրվի որպես պատգամավորի թեկ­նածու: Այս թեմայով մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ Է հաստատել Գնել Սարգսյանի հետ, որն ասաց՝ իրենց կուսակցության ներսում դեռ նման խոսակցություն չկա.


«Նման առաջարկություն, անգամ, խոսակցություն չկա մեր կուսակցությունում, մենք նոր-նոր սկսել ենք փոքրիկ հավաքներ անել: Հանդիպումներում քննարկում ենք, թե ինչ կերպով ենք ընտրությունների գնալու, և նմանատիպ այլ հարցեր, բայց դեռ պատկերացում չունենք, թե կոնկրետ մեր համայնքից ովքեր կառաջադրվեն, մեծ մասով՝ ես ոչնչից տեղյակ չեմ»,- ասաց Գնել Սարգսյանը:

Նա, սակայն ո՛չ բացառեց և ո՛չ էլ հերքեց առա­ջիկա արտահերթ ընտրություններին իր՝ պատգամավորի թեկ­նածու առաջադրվելը.

«Ես ՔՊ կուսակցության և Մալաթիա-Սեբաստիա հանրային խորհրդի անդամ եմ, այսինքն՝ կուսակցական գործունեություն եմ ծավալում և շատ հնարավոր է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրվեմ պատգամավորի թեկնածու: Չեմ բացառում նաև իմ չառաջադրվելը, քանի որ ընտրությունները դեռ նոր են նշանակված, իսկ թե ովքեր են մասնակցելու ընտրություններին անձամբ մեզ դեռ հայտնի չէ»,- ասաց ՔՊ անդամը՝ հավելելով, որ ՔՊ-ում միանձնյա որոշումներ չեն ընդունվում, որոշում են բոլորը և բոլորն էլ ունեն արտահայտվելու իրավունք. «ՔՊ-ում ոչ մեկը մյուսին ոչինչ չի նվիրում մանդատի տեսքով»,— նշեց մեր զրուցակիցը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.