Ձեր ամուսնուն կընտրեի՞ք, եթե նա աղքատ լիներ․ Քրիստինա Եղոյանի անկեղծ պատասխանը ցնցող է

Շոու բիզնես

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը այն հայ հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Երիտասարդ դերասանուհին պարբերաբար հրապարակումներ է կատարում և հետևորդների հետ կիսվում իր գործնական ու առօրյա կյանքով։ Բացի այդ Քրիստինան սիրում է ներկայանալ տարբեր լուքերով։

Այս անգամ էլ Քրիստինա Եղոյանն Ինստագրամի իր էջում անկեղծ պատասխանել է հետևորդների հարցերին։

Այս շրջանում հանրության ուշադրության կենտրոնում Քրիստինայի անձնական կյանքն է, քանի որ նախորդ ամիս նա ամուսնացավ։ Նրա ընտրյալը Սիմոն Խաչատրյանն է։ Խոսակցություններ են շրջանառվում, որ Սիմոնը բիզնեսմեն է և ֆինանսապես բավականին ապահովված։ Այս հարցը չեն շրջանցել Քրիստինայի հետևորդները։

Երգչուհին ընտրել և պատասխանել է ընդամենը մի քանի հարցի, որոնցից մեկը հետևյալն է․ «Ձեր ամուսնուն կընտրեի՞ք, եթե նա աղքատ լիներ»։

Ի պատասխան՝ Քրիստինան գրել է․ «Այո, կընտրեի, որովհետև հարաբերություններում կարևորում եմ սերն ու նվիրվածությունը, իսկ հարուստ կամ աղքատ լինում են հոգով, ոչ թե գումարով»։

Քրիստինայից նաև հետաքրքրվել են, թե որտեղ կցանկանար մշտական բնակվել, նա պատասխանել է, որ Հայաստանում։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *