«Մայրերը չեն մռնում․․ Աստվածանում են»․ տողեր, որ անհնար է կարդալ առանց արցունքի

Հետաքրքիր Մտքեր

Յուրաքաչյուրիս համար էլ ծնողներն ամենակարևորներն են։ Թե՛ հայրերը և թե՛ մայրերը մեր կյանքում անփոխարինելի տեղ ունեն։ Սակայն մենք ավելի կապված ենք մեր մայրիկների հետ, նրանք միշտ մեզ հետ են ամենուր, իրենց աղոթքներով և հոգևոր ներկայությամբ։ Ստորև տողերը անհնար է կարդալ առանց արցունքների։

Մայրերը չեն մե ռնում. Երբ մեզնից տանում են՝ Ուր մեր երազներն են Երկնքում անծայր, Մայրերը մեզ համար Այնտեղ լուռ ցանում են, Աստղեր` մեր անունով, Լուսավոր ու պայծառ․․

Մայրերը չեն մ եռնում. Դառնում են աղոթարան, Որ արևով լցնեն Մրսող սրտերը մեր. Մայրերը մայր են մտնում Ամեն օր անվարան, Մթնող հորիզոնով՝ Ցրեն ժպիտ ու սեր…

Մայրերը չեն մ եռնում, Ինչքան էլ ծերանում են. Գնում են, որ մեզ համար Նոր լույս բերեն

Եվ հանուն մեզ նույնիսկ Աստվածանում են, Որ այնտեղ վերևում էլ Մեր մե ղքերը ներեն․․

Մարո Գարեգինի Երկնափեշյանի ֆեյսբուքյան էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.