Մարինացված վարունգի հունական տարբերակը. պատրաստեք այն և, անկասկած, գոհ կմնաք բաղադրատոմսից և արդյունքից

Հետաքրքիր

Ընդհանուր հարցեր.1 Եկեք տեսնենք, թե արդյոք պետք է կտրել վարունգի պոչը.Տանտիրուհիները բավականին հաճախ են տալիս այս հարցը: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը գնել է պահածոյացված վարունգ խանութից գոնե մեկ անգամ և տեսել է, որ այդ վարունգի պոչերը կտրված չեն։ Այսինքն բանկաներում նրանք հանգիստ պահվում են և չեն տրաքում:Այս հարցին յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր համար ։

2 Որ պտուղներն են ավելի լավ պահածոյացման համար.Պահածոյացման համար համապատասխանում են ամենատարբեր ձևի վարունգները: Համային որակների վրա ձևը չի ազդում։Եթե վարունգը խոշոր չափի է և չի տեղավորվում բանկայում, ապա կարող եք այն կտրել: Սակայն հիշեք, որ ամբողջական վարունգները ավելի երկար պահպանման ժամկետ ունեն:

3 Այսպիսով, որ վարունգն է խրթխրթան.Վարունգի մարինացման համար, մենք հաճախ ավելացնում ենք տարբեր տերևներ՝ կաղնու, կեռասի և նաև սև հաղարջի: Հենց այս տերևներն են դարձնում վարունգը խրթխրթան: Ընդ որում, այս տերևները տալիս են վարունգին լավ բուրմունք: Մանավանդ, որ դուք կարող եք գտնել տերևները յուրաքանչյուր այգում:Մի լիտր բանկային, ես դնում 2-3 տերև սև հաղարջ ներքևի մասում ու 2-3 տերև ավելացնում եմ կափարիչի տակ: