Նույնիսկ ամենահին ու անհույս վիճակում գտնվող թավաները կփայլեն նորի պես․ այս միջոցն ուղղակի փրկություն է

Հետաքրքիր

Նույնիսկ տատիկի հին թավաները կփայլեն նորի պես։ Պետք չէ այլևս խոզանակով շփել, սպառել ուժերն ու փոխարենը չհասնել սպասված ու ցանկալի արդյունքի։ Դուք այժմ հնարավորություն ունեք առանց ավելորդ ջանք գործադրելու ստանալ կատարյալ արդյունք։ Այս հրաշագործ միջոցն ուղաղկի փրկություն է կանանց համար։

Ձեզ ենք ներկայացնում թավաներն ու կաթսաները մաքրելու այս հրաշագործ միջոցը։ Այն պատրաստվում է շատ հեշտ, անհրաժեշտ բաղադրիչները հաստատ ձեռքի տակ կունենաք։ Եվ այսպես այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 0․5 բաժակ սոդա, 2 ճ․դգ 3% ջրածնի պերօքսիդ, 1թ․ գդ աման լվանալու հեղուկ։ Այս ամենը խառնել իրար այնպես, որ փրփրի, եթե զգաք, որ անհրաժեշտություն կա կարելի է մի փոքր ևս ջրածնի պերօքսիդ ավելացնել խարնուրդին։

Պատրաստված լուծույթը քսել թավաների ու կաթսաների կեղտոտ մակերեսին և թողնել 10- 15րոպե։ Եթբ զգաք, որ նստվածքը բավական փափկել է, շփեք այն կոշտ խոզանակով ու ամանների հեղուկով։ լվացեք տաք ջրով։ Ահա և վերջ, ցանկալի արդյունքը պատրաստ է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *