Շատ մի նվիրվեք, հնարավոր է, մի օր ինձ պես մի բաժակ ջուր տվող չեք ունենա

Հետաքրքիր

Ես երեք երեխա ունեմ, Աստված պահապան իմ զավակներին, թող նրանց ոտքը երբեք քարին դեմ չառնի։ Այո, ունեմ երեք զավակ, բայց այսօր մի բաժակ ջուր տվող չունեմ։ Ծնող դառնալու պահից, երբ լույս աշխարհ եկան իմ զավակները, ես ապրել եմ նրանց համար՝ մոռանալով իմ անձը, աշխատել եմ գիշեր-ցերեկ, որ նրանք ապահովված լինեն։ Ամուսինս ինձ լքեց, երբ երեխաները փոքր էին։

Դառը օրեր շատ եմ ունեցել, բայց երբեք չեմ վհատվել, կարծում էի, երեխաներս կմեծանան ու կօգնեն ինձ։ Նրանց բոլորին ուսման տվեցի, աշխատում էի երկու տեղ, որպեսզի կարողանամ նրանց ուսման վարձը վճարել, ապահովել կարիքները։ Բայց․․․

Այսօր նրանք շատ զբաղված են, ունեն իրենց ընտանիքները և նրանցից ոչ մեկը իմ մասին չի հիշում։ Նրանցից ոչ մեկը չի հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեմ։ Հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս, ո՞րն է եղել իմ սխալը, բայց պատասխանը չեմ գտնում։ Շատ մի նվիրվեք, հնարավոր է, մի օր ինձ պես մի բաժակ ջուր տվող չեք ունենա։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.