Ողջ համացանցը քննարկում է Լիլիթ Հովհաննիսյանի անչափ կիպ ջինսով լուսանկարները, դուք ի՞նչ կասեք

Շոու բիզնես

Տարիների «հարվածները» իր վրա դրական կերպով ընդունող Լիլիթ Հովհաննիսյանը, հայկական շոու բիզնեսի ամենապոպուլյար, քննարկվող երգչուհին է։ Իր երգարվեստը քննադատողների կողքին երգչուհին ունի երկրպագուների հսկայական բանակ։ Մեր շարքի այսօրվա հերոսուհին Լիլիթ Հովհաննիսյանն է։ Մի շարք մրցանակներ նվաճած Լիլիթը ծնվել է Երևանում։ Հասարակությանը նա հայտնի դարձավ 2006 թ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Օպտիկական փոքրիկ ակնոցով, ճակատի մասում միշտ ուռացրած մազերով, ամաչկոտ աղջիկ. ահա, թե ինչպիսին էր նա տարիներ առաջ երգարվեստում իր առաջին քայլերն անելիս: Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը թողարկել է 2011 թվականին։

Տարիներն անցան ու Լիլիթ Հովհաննիսյանը դարձավ անճանաչելի։ Ակտիվ ստեղծագործական գործունեությունը նրան միշտ պահում է ուշադրության կենտրոնում։ Նրա յուրաքանչյուր տեսահոլովակ արժանանում է ինչպես դրական, անպես էլ բացասական կարծիքների և համացանցում դիտողականությամբ միշտ բարձր հորիզոնականներում է։ Քննադատության արժանացել են հատկապես «Իմ սեր, ատում եմ քեզ», «Երես չթեքես», «Թե աղջիկ լինեիր», «Էլի Լիլիթ» երգերը։

Հասարակության մի ստվար հատված նրան մեղադրում է արաբաթուրքական մելիզմներ օգտագործելու, «կլկլոցներ»-ով երգելու համար, իսկ քննադատությունները լայն թափ ստացան, երբ հանրության դատին հանձնեց իր և Արման Հովհաննիսյանի «Իմ բաժին սերը» երգը։Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։

Սակայն վերջին շրջանում չեն դադարում խոսակցությունները զույգի բաժանման մասին, ոմանք վստահ են, որ Լիլիթը նոր թեկնածու ունի, այդ իսկ պատճառով հեռացել է ամուսնուց, «չար» լեզուներն էլ հավատացած են, որ նրանց ամուսնությունը գործնական բնույթ է կրել, և երբ Լիլիթը հասավ վերելքների, որոշեց ամուսնալուծվել։

Թե Վահրամը, թե Լիլիթը չեն մեկնաբանում այս խոսակցությունները, միեւնույն ժամանակ չեն էլ փորձում ապացուցել հակառակը, օրինակ` ամուսնալուծության վարկածի հեղինակները որպես փաստարկ բերում են նաեւ այն հանգամանքը, որը զույգին միասին չեն տեսնում միջոցառումներին, համերգներին, նրանք լուսանկարներ չեն հրապարակում:

Լիլիթը իր «բախտը» փորձեց նաև բիզնես ոլորտում։ Նա 2014 թ հիմնադրեց առցանց խանութ, որտեղ ցուցադրվում և վաճառվում են երգչուհու կողմից նախագծված հագուստների և աքսեսուարների հավաքածուները։ Հավաքածուի որոշ հագուստներ և աքսեսուարներ օգտագործվել են Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակներում։

Եվ վերջում ինչպես խոստացել էինք՝ Լիլիթ Հովհաննիսյանի գայթակղիչ լուսանկարները:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *