ՊՆ սենսացիոն հայտարարությունը. ռուսնե՞րն են դեմ

Հետաքրքիր

ՀՀ ՊՆ-ն հերթական հայտարարությունն է տարածել Վաղարշակ Հարությունյան-Սերգեյ Շոյգու հեռախոսազրույցի մասին, որում մասնավորապես ասվում է. «Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է.

Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը»։

ՊՆ այս հաղորդագրությունից էլ, ինչպես նախորդ անգամ, որը վերաբերում էր Սեւ լճի տարածքում թուրքական կոնտինգենտի հայտնվելուն, տպավորություն է ստացվում, որ ՊՆ-ն զեկուցում է իրավիճակի մասին ինչ որ մեկին։ Նույն վիպական շարադրանքն է, այս անգամ արդեն սահմանի ավելի լայն հատվածի վերաբերյալ:

ՊՆ հայտարարությունից տպավորություն է, որ գործընկերներն այնքան էլ շահագրգիռ չեն, կամ համենայնդեպս ջանքեր չեն գործադրում Հայաստանի տարածքից բաքվի զորքերի դուրսբերման հարցում: Չի բացառվում անգամ՝ նախապայմաններ են դնում, ինչպես երեւում է հաղորդագրությունից: Ովքե՞ր են գործընկերները: Խոշոր խաղացողները՝ ԱՄՆ-ն, Եվրոպան, Իրանը, Հնդկաստանը եւ Չինաստանը հստակ արտահայտվել են բաքվի զորքը ելման դիրքեր հանելու, Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին: Միակ «գործընկեր» երկիրը, որն այդ մասին չի հայտարարել, Ռուսաստանն է:

Ավելին, ինչպես երեւում է Հայաստանի տարածքում Լավրովի պլանի ընդլայնված կիրառումից, բաքվի զորքերը ներխուժել են Մոսկվայի առաջնորդությամբ, իսկ ներխուժումների վայրը հստակ համընկնում է «անվտանգության միջանցքներին»՝ Մեղրի, Սեւ լճից Նախիջեւան, Սոթք-Սեւան: Ռուսաստանը Հայաստանում «սահմանապահների» տեղակայմամբ ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը, Հայաստանի դեմ առաջնորդելով Բաքվի ներխուժումները, կիրառելով անկանոն պատերազմի ողջ զինանոցը:

Լրագիրն այս խնդրին բազմիցս անդրադարձել է: Մոսկվայի թշնամական այս քաղաքականությունը հասել է այնտեղ, որ անգամ Վաղարշակ Վառնազովիչը՝ «Ռուսաստանի հետ համատեղ հայկական բանակի արդիականացման» նվիրյալը, գեղարվեստական ժանրին դիմելով դժգոհություն է հայտնում Մոսկվայից: Գեղարվեստական ժանրը կարծես թե դառնում է միջանկյալ մի փուլ ռուսանպաստ ուժերի համար՝ անհնար է հավերժ քողարկել Մոսկվայի թշնամական քաղաքականությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.