Սիրուշոյի պատասխանը Լևոն Քոչարյանի հասցեին բացասական բան ասողներին

Շոու բիզնես

Երգչուհի Սիրուշոն ավելի ու ավելի հաճախ է սկսել ընտանեկան հրապարակումներ անել։

Ինստագրամի իր էջում Սիրուշոն հումորային տեսանյութ է հրապարակել, որում ներառված են հատվածներ Լևոնի տարբեր հարցազրույցներից։ Տեսանյութի վրա գրված է․ «Երբ ինչ–որ մեկը բացասական բան է ասում Լևոնի մասին»։

Այս ամենից հետո երգչուհին կցել է իր լուսանկարը հրացանով, իսկ տեսանյութի մակագրությունում հավելել․ «Ինձ ասեք»։

Նշենք, որ զույգն ամուսնացած է արդեն 12 տարի, սակայն միասին է արդեն 20 տարի։ Նրանք 2 որդի ունեն՝ Ռոբերտն ու Միքայելը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.