Այս ուտեստը պատրաստելու համար պետք չէ ազգությամբ հույն լինել: Ճիշտ է այն պատրաստում են հույները, բայց Դուք էլ կարող եք հեշտությամբ պատրաստել, բավականին լավ է ստացվում:
Բաղադրիչներ`
- 0,5 կգ կարտոֆիլ.
- 1 ատամիկ սխտոր (խոշոր),
- 2 թեյի գալ բուսայուղ,
- ¼ բաժակ կիտրոնի հյութ,
- 1 թեյի գդալ չորացրած օրեգանո,
- Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի,
- Մաղադանոս
Պատրաստման եղանակը`
Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի:Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել և վրան լցնել կարտոֆիլը:
Իրար միացնել բուսայուղը կիտրոնի հյութը, մանրացված սխտորը, օրեգանոն և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:Համեմել աղով, պղպեղով և ջուր լցնել:
Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ 45-60 րոպե, ժամանակ առ ժամանակ պետք է խառնել:Պատրաստի ուտեսի վրա կտրատված մաղադանոս լցնել և մատուցել: