«Սպասեք, նենց խառն ենք, լիքը գործ կա անելու: Կամուսնանամ էլի»․ Սոֆի Դևոյանը քիթը վիրահատելու և ամուսնանալու մասին

Շոու բիզնես

Օրեր առաջ պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար էր տեղադրել իր օրվա գրաֆիկի մասին, որտեղ նշված էր նաև կոնսուլտացիա ռինոպլաստիկայի (քթի պլաստիկ վիրահատության) համար: Երեկ Սոֆին իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ընթացքում պատասխանել է հարցերին՝ պատրաստվո՞ւմ է վիրահատել քիթը:

Պարուհին նշել է, որ դա իրեն ամենաշատ տրվող հարցն է: «Քիթս վիրահատելու ցանկություն ունեմ: Դեռ հստակ չեմ կողմնորոշվել, թե որ բժշկի մոտ, մի քանի տարբերակ ունեմ»,- գրել է նա: Հետևորդներին հետաքրքրել է նաև, թե ինչո՞ւ է Սոֆին ուզում պլաստիկ վիրահատության դիմել, նշել են, որ նրա քիթը փոքր է ու գեղեցիկ: Պարուհին ի պատասխան գրել է. «Ոսկրային խնդիր ունեմ, ուզում եմ մի փոքր ուղղել: Դեռ հստակ չեմ որոշել, ցանկությունս տատանվում է, չգիտեմ՝ արժե՞, թե՞ ոչ»:

Բացի քթի վիրահատության հետ կապված հարցերը, հետևորդները Սոֆիից հարցրել են անձնական կյանքում հնարավոր փոփոխության մասին։ «Սպասեք, նենց խառն ենք, լիքը գործ կա անելու: Կամուսնանամ էլի»,- գրել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *