Տեր Իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս, oգնության հասիր, փրկիր, աղաչում եմ․ Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք

Հետաքրքիր

Աշխարհաբար․ Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մե ղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մե ղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մե ղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ:

Օգնության հասիր կոր ծանվածիս և փրկիր մ ե ղքից բռնվածիս, որից դողում եմ, դ ժո խքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ.մեղքով աղտեղվածիս մաքրիր,

Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստված իմ. և մե ղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամ արարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն: