Փամփլիկ, փափուկ, անչափ համեղ բուլկիների բաղադրատոմս, որը տարիներ շարունակ գաղ տնի էի պահում

Խոհանոց

Բաղադրիչներ` Խմորիչ մեկ տուփ, Ալյուր 600 գրամ, Կաթ 250 մլ, Ձվի դեղնուց 4 հատ, Կարագ 100 գ, Վանիլին 1 տուփ, Շաքարավազ 100 գ, Մի պտղունց աղ, Վրան քսելու համար, 1 ձվի դեղնուց, 2 ճ. գդալ կաթ, Պատրաստման եղանակը. Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա.

Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել, խմորը հունցել բուսայուղով պատված թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա: Երբ խմորը լավ բարձրանա, ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել տապակի վրա:

Տապակը դնել տաք տեղում, որպեսզի գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն: Դեղնուցն ու կաթը (կարելի է փոխարինել սերուցքով) խառնել և քսել գնդերի մակերևույթին: Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *